Արտադրական

Արտադրական հավաքածուն թանգարանի կարևոր հավաքածուներից, որտեղ պահվում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի Երևանի տարբեր գործարանների արտադրանմուշները, որոնք վկայում են բավականին զարգացած արդյունաբերության, գիտության ու տեխնիկայի նվաճումների մասին:

Թվարկենք, այսօր, ցավոք, հուշ դարձած այն գործարանների անունները, որոնց արտադրանմուշները, որպես պարտադիր պայման, հայտնվում էին Երևան քաղաքի պատմության թանգարանում. Մարմարի կոմբինատ, ալյումինի գործարան, կաշվի գործարան, ժամացույցի գործարան, գործիքաշինական գործարան, մանվածքային գործարան, էլեկտրաճշգրիտ սարքերի գործարան, օրգանական քիմիայի ինստիտուտ, մետաքսի կոմբինատ, էլեկտրաշարժիչների գործարան, էլեկտրալամպերի գործարան, ջահերի գործարան, կոնյակի գործարան , հախճապակու գործարան, դաշնամուրի գործարան, գեղարվեստի կոմբինատ, նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ, հուշանվերների կոմբինատ, «Նաիրիտ» ա/մ, ավտոպահեստամասերի գործարան, «Ալմաստ» գործարան, կաբելի գործարան, հրուշակեղենի ֆաբրիկա, ծխախոտի գործարան, մետրոշին, Կոշիկի «մասիս» ա/մ, կոշիկի մոդելների տուն, ավտոդողերի գործարան, ճշգրիտ սարքերի գործարան, ԷՀՄ ինստիտուտ և այլն:

Այս ֆոնդում է պահվում նաև է 19-րդ դարի գերմանական տպագրական մեքենան, որը ձեռք է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը և տեղափոխել Վարագա վանքի տպարան:

Այն հետագայում օգտագործվել է Էջմիածնի, ապա՝ 1925-1960-ական թթ., Երևանի թիվ 1 տպարանում:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us