Գիտաժողովներ

Երևանի հիմնահարցերին նվիրված երկրորդ գիտաժողովներ

«Երևան-4»

Previous Image
Next Image

2016թ. նոյեմբերի 9-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Երևանի հիմնահարցերին նվիրված չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին զեկուցողներ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, թանգարաններից: Զեկուցումներով հանդես եկան անհատներ Մոսկվայից և Ֆրանսիայից: Գիտաժողովին զուգահեռ տեղի ունեցավ թանգարաննի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսություն, որի ընթացքում «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը, որպես կազմակերպություն, իր պատմության մեջ առաջին անգամ պարգևատրվեց «Երևանի զինանշան» հուշամեդալով, որը դարձավ թանգարանի 95.660-րդ ցուցանմուշը՝ գրանցվելով Մուտքի մատյանում և տեղ գտնելով մշտական ցուցադրությունում: Գիտաժողովի նյութերը հրատարակվեցին «Երևան-4» վերնագրով:

«Երևան-3»

Previous Image
Next Image

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում 2011թ. դեկտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ «Երևան-3» գիտական նստաշրջանը, որով ամփոփվեց թանգարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:

«Երևան-3» գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին մայրաքաղաքի հուշարձաններին վիճակին, 21-րդ դարասկզբին Երևանում տեղի ունեցած ժողովրդագրական գործընթացներին, էկոլոգիական, սոցիալական և սանիտարական վիճակով պայմանավորված՝ առողջապահական հիմնախնդիրներին, Երևանի նոր բակերին, գետնանցումների բարելավման ճանապարհներին, Երևանի քաղաքաշինական դիմագծին, պատմության մի շարք ուշագրավ խնդիրներին ու պատմական առանձին իրադարձություններին առնչվող հարցեր, հնչեցին տեսակետներ: Գիտաժողովի նյութերը հրատարակվեցին «Երևան-3» վերնագրով:

«Երևան-2»

Երևանի հիմնահարցերին նվիրված աերկրորդ գիտաժողովը կազմակերպվել է 2009թ.: 2009թ. նույնպես հրատարակվեցին գիտաժողովի նյութերը «Երևան-2» վերնագրով: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների գիտաշխատողներ, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսներ, թանգարանագետներ: Գիտաժողովը նվիրված էր Երևանի պատմության, կենցաղի ու մշակույթի տարբեր հիմնահարցերին:

«Երևան»

Երևանի հիմնահարցերին նվիրված առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 2006թ.-ին, որի շրջանակներում հրատարակվել է «Երևան» գիտական հոդվածների ժողովածուի առաջին մասը:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us