Գրավոր աղբյուրներ

150820141

Պատմության լուսաբանման համար կարևոր նշանակություն ունեն վավերագրերը. փաստաթղթերը, քարտեզները, կարևոր են նաև հնատիպ գրքերը, թերթերը, ամսագրերը:

Երևանի պատմության 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի պատմության ուսումնասիրության սկզբնաղբյուրների դեր են խաղում Երևանում լույս տեսած թերթերը: «Պսակ», «Էրիվանսկիյե օբյավլենիե», «Առողջապահիկ» և այլն, որոնց էջերում հայտնաբերում ենք բազում հետաքրքիր փաստեր երևանցիների կյանքի բոլոր բնագավառներից:

Հավաքածուն ընդգրկում է նաև Երևանում տպագրված գրքեր, թերթեր, անվանի երևանցիներին պատկանող փաստաթղթեր, ալբոմներ, քաղաքի առանձին մասերի պլաններ, հատակգծեր, քարտեզներ և այլն, որոնք ներկայացնում են պատմական և սկզբնաղբյուրային արժեք:

Այս ֆոնդում են գտնվում նաև Երևան քաղաքի կյանքում կարևոր դեր ունեցած մարդկանց անձնական գործերը: Մարդիկ, ովքեր հասարակական-քաղաքական գործիչներ են, արվեստի, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Թվարկենք որոշ անուններ. Գեղամյաններ, Մելիք – Աղամալյաններ, Աֆրիկյաններ, Թ. Թորոմանյան, Վ. Արծրունի, Մ. Գիլանյան, Ե. Ջանփոլադյան, Ա. Թամանյան, Ք. Փիրումով, Տ. Պետրոսյան, Մ. Մուրադյան, Տարագրոս, Հ. Շահինյան, Ա. Ազարյան, Հ. Դանիելյան և ավելի քան 135 անուն: 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us