Դրամագիտական

Դրամագիտության հավաքածուի մեջ ընդգրկված են տարբեր ժամանակների ու տարբեր երկրների դրամներ, որոնք վկայում են Երևանի տնտեսական ու առևտրական հարաբերությունների մասին:

Հավաքածուն կազմված է հռոմեական, բյուզանդական, իրանական, մոնղոլական, ռուսական, նաև Կիլիկյան Հայկական Թագավորության, Խորհրդային դրամներից:

Առանձին խումբ են կազմում դրոշմանիշերը, թղթադրամները, շքանշանները, մեդալները, կրծքանշանները և այլն:

Ֆոնդում է պահվում մրցանակի մեդալը, որը ստացել է Վահրամ Սեղբոսը 1936 թվականին Նյու Յորքի դրոշմանիշերի միջազգային ցուցահանդեսում հայկական դրոշմանիշերի հավաքածուի համար: 1969 թվականին Հայկ Գավուքչյանը մեդալը հավաքածուի հետ միասին նվիրել է Երքաղսովետի գործկոմին, վերջինն էլ հանձնել է թանգարանին:

Շքանշանները և մեդալները պատկանել են նշանավոր պետական գործիչների, գիտնականների, արվեստագետների. Ահարոնյան, Ավետյանց, Վահան Արծրունի, Հայկանուշ Դանիելյան, Գասպար Եվանգուլյան, Պետրոս Եսապով, Լևոն Հովհաննիսյան, Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան… սա մի փոքր մասն է այն մարդկանց, որոնց անուններն ամբողջովին հնարավոր չէ թվարկել:

Կան նաև Երևանի տարբեր հուշարձանների պատկերներով, տարբեր իրադարձությունների հետ կապ ունեցող մեդալներ. Երևանի 2750 ամյակի, Երևանի 1  մեկ միլիոներորդ բնակչի ծնվելու կապակցությամբ թողարկված, Ք. Փիրումովի` Երևանի պատվավոր քաղաքացու մեդալը և այլն:

Կրծքանշանների մի մեծ խումբ թողարկվել են Արցախյան շարժման կապակցությամբ: 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us