Կրթական

0404134

Երևան քաղաքի պատմության թանգարանի կարևոր գործառույթներից մեկը կրթադաստիարակչական աշխատանքն է:

2005թ.-ից  սկսած՝ թանգարանում մշակվել և իրականացվել են ժամանակի պահանջներին համահունչ տարաբնույթ կրթական ծրագրեր, որոնց նպատակն է երեխաներին հաղորդակից դարձնել մեր քաղաքի մշակութային ժառանգությանը, նրանց մեջ ձևավորել գեղագիտական ճաշակ, սերմանել թանգարան հաճախելու մշակույթ և, իհարկե, դաստիարակել արժանի քաղաքացիներ:

Հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ Երևան քաղաքի պատմությունը որպես առանձին առարկա Հայաստանի դպրոցներում չի դասավանդվում, Երևան քաղաքի պատմության թանգարանն ստանձնել է այդ բացը լրացնելու առաքելությունը:

Թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝  սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ:

Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է դրված նպատակին հասնելու համար: Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր, ինչով էլ ընդգծվում  է միջոցառման կարևորությունը:

Թանգարանում բարի ավանդույթ է դարձել էքսկուրսիաներն ավարտել երդման արարողությամբ: Քաղաքի խորհրդանիշներին (դրոշ, զինանշան, օրհներգ) ծանոթանալուց հետո երեխաները երդվում են սիրել, պահպանել ու շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը:

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ՝ ԽԱՂ – ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ 2005Թ.-ԻՑ, ՄՇՏԱԿԱՆ ԵՆ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ:

Թանգարանում մշտապես գործում են հետևյալ խաղ – էքսկուրսիաները.

«Ճանաչիʹր Երևանը»

«Գիտունիկը» կամ «Գուֆֆին» Երևանի պատմության թանգարանում

«Երևանի բերդի առումը» 

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us