Գյումրիում տեղի ունեցավ «ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»-ի պաշտոնական բացումը

Այսօր Գյումրիում հրաշալի մշակութային իրադարձություններով լի օր էր: Այստեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների միջազգային առաջին ցուցահանդեսը և «Արտ-Էքսպո»-ն: Ցուցահանդեսի ընթացքում Գյումրիի կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով ներկայացվեցին «ԱրտԷքսպո-ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Արտ-Էքսպո-Մարզեր» եւ «ԱրտԷքսպո-ամենամյա միջոցառումներ» հարթակները:

Երևան քաղաքի պատմության թանգարանն այս տոնախմբություններին մասնակից էր հին Երևանի լուսանկարների և աֆիշաների ցուցադրությամբ: «Վիրտուլ զբոսանք հին Երևանում» յուրօինակ խորագրի ներքո ներկայացված էր ինտերակտիվ գրատախտակ «Ձեր մաղթանքը Երևան քաղաքին», որտեղ գյումրեցիներն ակտիվորեն մի քանի բառով իրենց լավագույն և ջերմ բարեմաղթանքներն էին գրառում Երևան քաղաքին:

Օրվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում Ձիթողցյանների թանգարանում կազմակերպվել էին նոր նախագծերի շնորհանդեսներ, որտեղ Երևան քաղաքի պատմության թանգարանի աշխատակից Ս. Հակոբյանը ներկայացրեց Երևան քաղաքի թանգարանի վերաբերյալ տեղեկատվական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին սլայդների ցուցադրում:

«ԱՐՏ ԷՔՍՊՈ 2013»-ի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ և մտավորականներ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից:

Լուսանկարների արխիվ