Հայտարարություն

Երևան քաղաքի պատմության թանգարնանը աշխատանքի է հրավիրում էքսկուրսավարների (2 հոգի)՝ անգլերեն-ֆրանսերեն և անգլերեն- ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ:

Ի գիտություն մեր այցելուների

Հաշվի առնելով, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2801» տոնական միջոցառումներն անց են կացվելու հոկտեմբերի 19-ին՝ այդ օրը Երևան քաղաքի պատմության թանգարանը բաց կլինի ժամը 11:00- 22:00:

Բացվել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Երևանյան խճանկար» ցուցահանդեսը

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևանյան խճանկար» ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2801-ամյակին:

«Երևանյան խճանկար»՝ նվիրված Երևանի հիմնադրման 2801-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին, սիրով հրավիրում է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Երևանյան խճանկար» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

Եվրոպական ժառանգության օրերը՝ համայնքային թանգարաններում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները Եվրոպական ժառանգության օրերին ներկայացել են մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով:

«Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրություն՝ Երևանի պատմության թանգարանում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 27-ից  գործում է «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությունը:

Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Այսպիսով, իրականացավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը` վերականգնվեց Հայաստանի անկախությունը։

Խեցեգործության վարպետության դաս՝ Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Թանգարանները որպես ժողովրդական վարպետների կրթության տարածքներ» շարքի խեցեգործության վարպետության դասը:

«Թաղիքի օր Արմավիրում»․ շնորհակալագիր  Երևան քաղաքի պատմության թանգարանին

«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ում սեպտեմբերի 14-ին անցկացվեց «Հայկական թաղիքագործության ավանդույթների վերածնունդ» խորագրով ցուցահանդես փառատոնը:

Գորգագործության և կարպետագործության վարպետաց դաս՝ Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 13-ին անցկացվեց գորգագործության և կարպետագործության հերթական վարպետաց դասը:

Համահայկական փառատոնի 11-րդ հարթակում ներկայացված են Երևանը պատկերած լուսանկարիչների գործերը

Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ լուսանկարչության առաջին համահայկական միջազգային փառատոնի բացման արարողությունը:

1 2 3 4 5 31