Թանգարանների միջազգային օրը` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։

Ի նշանավորումն թանգարանների միջազգային օրվա՝ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ից, Երևան քաղաքի պատմության թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահի 1-ին և 2-րդ հատվածներում կցուցադրվեն «Ամառը Ջաջուռում»՝ Մինասի ստեղծագործություններից և Երևան քաղաքի պատմության թանգարանի կերպարվեստի հավաքածուից հայտնի գեղանկարիչների բնանկարներ:

Նույն օրը՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի առաջին հարկի ցուցասրահում կբացվի «Մարդ…քաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի եռաչափ տեխնիկայով արված լուսանկարները։ Ստեղծագործություններում աբստրակտ ոճով պատկերված են Երևան-Մոնրեալ քույր քաղաքաները:

Թանգարանի մուտքի աջ և ձախ մասերի կանաչ տարածքներում «Գորգը ազգային զարդանախշերի հանգույց» խորագրի ներքո ժամը 16:00-19:00-ը կցուցադրվեն գորգեր թանգարանի հավաքածուից, որոնք կներկայացնեն թանգարանը՝ որպես ազգային մշակույթի պահպանման հանգույց: Այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու գորգերի ֆոնին:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us