Թանգարանների միջազգային օրը՝ Մինասի և խորհրդահայ գեղանկարչության արժեքավոր ստեղծագործությունների հետ

Թանգարանների միջազգային օրը և թանգարանների գիշերը՝ մայիսի 18-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանը ևս մեկ անակնկալ էր նախապատրաստել իր բազմաթիվ այցելուների համար. թանգարանի առաջին հարկի ցուցասրահում բացվեց Մինասի և թանգարանում պահվող խորհրդահայ գեղանկարչության մի շարք արժեքավոր նմուշների ցուցահանդեսը: