Շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Այսպիսով, իրականացավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը` վերականգնվեց Հայաստանի անկախությունը։