«Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրություն՝ Երևանի պատմության թանգարանում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում սեպտեմբերի 27-ից  գործում է «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությունը:

Previous Image
Next Image

«Ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի երաժշտությունը» վերնագրով ցուցադրությունում ներկայացված են թանգարանի կերպարվեստի հավաքածուի մաս կազմող եվրոպացի գեղանկարիչներ Մաքս Նոնենբրուխի, Կարլ Շվենինգերի, Կ. Պերիեի, Պ. Ռոնսարի, Յակոբ վան Ստրիի, Կ. Սյուրլանդտի և երկու անհայտ հեղինակի գործերը:

Նշված ստեղծագործություններն առաջին անգամ են ներկայացվում հանրությանը՝ եվրոպացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչյունների ներքո:

Սիրելի՛ համաքաղաքացիներ, նշված ստեղծագործությունները Երևան քաղաքի պատմության թանգարանում կցուցադրվեն մինչև հոկտեմբերի 31-ը:

Սիրով սպասում ենք ձեզ:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us