«Երևանյան խճանկար»՝ նվիրված Երևանի հիմնադրման 2801-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին, սիրով հրավիրում է Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Երևանյան խճանկար» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:

«Երևանյան խճանկար» ցուցահանդեսում ներկայացված են Երևանի ավանդական ու արդի կոլորիտը, բնակիչների կենցաղը, սովորույթները:

Թանգարանի հավաքածուից ներկայացված ուշագրավ գրաֆիկական աշխատանքներ, հազվագյուտ լուսանկարներ, ինչպես նաև հեղինակային տիկնիկներ: Այդ ամենը փոխլրացնելով ստեղծում են իսկապես երևանյան հրաշալի խճանկար, որտեղ կերպարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու դերակատարությունը քաղաքի կյանքում:

Ցուցահանդեսը կգործի ս/թ հոկտեմբերի 11-ից մինչև տարեվերջ, կլինեն հաճելի անակնկալներ: Սիրով սպասում ենք:

Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն և
հասարակության հետ կապերի բաժին
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us