Մեկնարկել է արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսը

02.02.2012.11

Հայաստանի նկարիչների միությունում մարտի 2-ին մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:

Previous Image
Next Image

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Նախագահն առաջին գրառումն է կատարել Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ բացված գրառումների գրքում. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաք Երեւանն իր մեջ ամփոփելով անցյալի մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի ու Անիի երբեմնի փառքն ու հիշատակը, աշխարհասփյուռ հայության հարատեւության ու ապագայի խորհրդանիշն է:

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us