Թանգարանը այցելուներին ներկայացավ միջոցառումների հարուստ ծրագրով

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պատմության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպեց «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառում: Արդեն ավանդական դարձած տոնի առիթով թանգարանը այցելուներին ներկայացավ միջոցառումների հարուստ ծրագրով:

Previous Image
Next Image

Տոնական ծրագիրը մեկնարկեց ԵՔՊԹ 3-րդ հարկի ցուցասրահում Թանգարանների միջազգային օրվա 35-ամյակին նվիրված «Թանգարանների գիշերը Երևանի թանգարաններում 2005-2012թթ.» շնորհանդեսով:

Այնուհետև բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ բացվեց Արմինե Սարկավագյանի (SarkoMeene’) “C’est L’amour et C’est La Vie” – «Սա է սերը և այդպիսին է կյանքը» խորագրով ցուցահանդեսը:

Նույն օրը թանգարանում բացվեց նաև «Գրավոր ժառանգության գանձարանից՝ թանգարանի արձանագիր ցուցանմուշները» խորագրով իր տեսակի մեջ յուրահատուկ ևս մեկ ցուցահանդես: Ընդ որում՝ ցուցահանդեսի բացումը վերապահվել էր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողներին:

Տոնական միջոցառումները եզրափակվեցին թանգարանի մուտքի դիմաց հայոց այբուբենի տառերի oդապարիկներով լուսային շոուով:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us