Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան

20102012.6

Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը  ս. թ. հոկտեմբերի 20-25-ը անց են կացնում Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը` «Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով:

Previous Image
Next Image

Հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի հարկի տակ հյուրընկալեց գիտաժողովի մասնակիցներին:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան, որտեղ նրանք մասնակցեցին «Գիշերը թանգարանում» յուրօրինակ միջոցառմանը: Գիտաժողովի մասնակիցները ծանոթացան թանգարանում պահվող Երևանի բազմադարյան պատմության բացառիկ նմուշներին, ծանոթացան «Ատեքս»  նորաձևության կենտրոնի ազգային զարդանախշերով հարուստ հավաքածուն: Հյուրերն առանձնակի ոգևորությամբ դիտեցին խամաճիկների «Վասպուրիկ» թատրոնի ազգային պարերը:

Միջոցառման ավարտին ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի նախագահ Էմմա Նարդին և ԻԿՕՄ-ի Հայաստանի նախագահությունը գիտաժողովին մասնակցության համար Երևան քաղաքի պատմության թանգարանին հանձնեց մասնակցության սերտիֆիկատ:

Հիշեցնենք, որ գիտաժողովն անց է կացվում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների` Հայաստանի մի շարք թանգարաններում:

ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ամենահին և ամենամեծ միջազգային կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, ովքեր թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են: Կոմիտեի տարեկան գիտաժողովները հանդիսանում են մասնագիտական հանդիպման կարևոր հարթակ, որի ընթացքում քննարկվում են թանգարանագիտության ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us