«Նայիր աշխարհին իմ գույներով»

Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ նոյեմբերի 2-ին բացվեց  երիտասարդ նկարչուհի Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի աջակիցն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկարչուհին  ստեղծագործում է տարբեր ոճերում: Նրա նկարներում իրատեսական են դեկորատիվ ֆորմաները և մանրանկարչությունը: Ստեղծագործությունները կերտվում են տարբեր նյութերով, տարբեր ժանրերում` ստեղծելով գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկ և կերամիկ աշխատանքներ:

Ըստ նկարչուհու` նրա նկարներում արտահայտված են իր հոգու գույները` ողջ վառ նրբերանգով, փորձելով իր ներքին լուսավորը հաղորդել կտավներին, որոնք նոր շունչ և պայծառություն են հաղորդում դիտորդին` խոսելով նրանց հետ և փոխանցելով դրական տրամադրություն:

Տաղանդավոր  նկարչուհին  մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևան քաղաքում: Նրա ստեղծագործություններից շատերը գտնվում են աշխարհի տարբեր կոլեկցիեներների անհատական հավաքածուներում: Նկարչուհին նաև հագուստի մոդելավորող-դիզայներ է, ունի հրաշալի ձայն և կարողանում է երաժշտությունը զուգակցել արվեստի հետ:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ նոյեմբերի 16-ը: 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us