Ներկայացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի 2012թ. հաշվետվությունը

Museum2012

Երևան քաղաքի պատմության թանգարանը ամփոփել է 2012 թ. գործունեության արդյունքները: Համառոտ ներկայացնում ենք թանգարանի ծավալուն գործունեության ընթացքում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները:

Թանգարանը մասնակցեց արվեստների ավանդական «ART EXPO» ցուցահանդեսին

02.02.2012.11

«ART EXPO-2012» ցուցահանդեսում թանգարանը հանդես եկավ յուրօրինակ տաղավարով` ցուցադրելով Երևանի մասին իր հրատարակած գրքերը, Երևանում հրատարակչական գործին և տպագրությանը վերաբերող ցուցանմուշներ, հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ բացված գրառումների գիրքը:

Բացվեց «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը

160412.4

ՀՀ կառավարության հովանու ներքո բացված «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսում ներկայացվեցին Հայկ Բիանջյանի աշխատանքները, ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը` Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ տարածքի ծրագրի վերաբերյալ:

«Երևան. հայացք ապագայից»

12102.2Միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 11-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ «Սասունցի Դավիթ» պարտեզ-սրահում բացվեց Երևանի 2794-ամյակին նվիրված «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությունը:

«Թանգարանների գիշեր» Երևան քաղաքի պատմության թանգարանում

19091251

Արդեն ավանդական դարձած տոնի կապակցությամբ Երևանի պատմության թանգարանը «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կազմակերպեց «Գիրը փոփոխվող աշխարհում» խորագրով միջոցառում՝ այցելուներին ներկայանալով միջոցառումների հարուստ ծրագրով:

Լիբանանահայ քանդակագործի քանդակների անհատական ցուցահանդեսը

21061222

ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը:

Նվեր Երևանի պատմության թանգարանին

002.01.02.2012.4

Երևան քաղաքի պատմության թանգարանը համալրվեց արևելյան մշակույթի հարուստ հավաքածուով, որը ներառում է նաև բացառիկ նմուշներ: Հավաքածուն իրանահայ, ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանի նվերն է թանգարանին:

«Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն»

20102012.8Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովի մասնակիցները Երևան քաղաքի պատմության թանգարան այցելության ընթացքում մասնակցեցին «Գիշերը թանգարանում» յուրօրինակ միջոցառմանը:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us