Մ. Շահինյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Էրեբունի-Երևանի 2795-ամյակին ընդառաջ Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ. մարտի 15-ին բացվեց նկարիչ Մհեր Շահինյանի առաջին անհատական ցուցահանդեսը` նվիրված քաղաքի հոբելյանին: Ներկայացված են նկարչի շուրջ 50 աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 30-ը:

Մհեր Շահինյանը սկսել է նկարել 40 տարեկանում` մինչև վերջին ժամանակներս չպատկերացնելով, որ կարող է կերտել, չունենալով ոչ նկարչական կրթություն, ոչ էլ հատուկ հմտություններ: Այսօր արվեստն ամբողջությամբ փոխել է նրա կյանքը: Շահինյանն իր գործերում ձգտում է միաձուլել ֆիզիկական և հոգևոր առանցքները: Կոտրատված արտաքին կառուցվածքի ներքո թաքնված է նուրբ ներդաշնակություն և փոխկապակցվածություն, նկարչի աշխատանքներում յուրաքանչյուր գիծ իր միտքն է կրում:

1503133Նկարիչը ստեղծում է նաև ֆուտուրիստական գործեր, որոնք արտացոլում են նրա աշխարհընկալումն ու ներաշխարհը, կերտելով արդի կերպարներ և շարժում:

Այսօր Մհեր Շահինյանի աշխատանքները հայտնի են կերպարվեստը գնահատող հասարակության շրջանում:

 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us