Թանգարանի հյուրն էին անչափահաս իրավախախտները

Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ՀՀ ոստիկանության  անչափահաս իրավախախտների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ ՀՀ ոստիկանության 95-ամյակի կապակցությամբ ապրիլի 4-ին հանդես եկան աննախադեպ նախաձեռնությամբ:

Previous Image
Next Image

Շուրջ 45 անչափահաս իրավախախտների համար կազմակերպվեց այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով:

Թանգարանում երեխաներին սպասվում էր ինտերակտիվ միջոցառում: Նրանք մասնակցեցին  «Ճանաչիր Երևանը» խաղ-էքսկուրսիային, ծանոթացան մեր բազմադարյա մայրաքաղաքի պատմությանը:

Երեխաները Երևանի հիմնի հնչյունների ներքո Երևանի քաղաքապետի անունից գրքեր ստացան:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us