Հրաժեշտ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսին

2004132

Երևանի քաղաքապետարանում ապրիլի 20-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվեց Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին գրառումը  կատարեց Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելու և հայ գրատպության 500-ամյակի առիթով հրատարակված «Երևան» գրքում. «Հպա՛րտ եմ Երևանով»:

Previous Image
Next Image

Գիրքը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Հիշեցնենք, որ  Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ բացված գրառումների գրքում առաջին գրառումը կատարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաք Երևանն իր մեջ ամփոփելով անցյալի մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի ու Անիի երբեմնի փառքն ու հիշատակը, աշխարհասփյուռ հայության հարատևության ու ապագայի խորհրդանիշն է:

Ուստի, բոլորիս սրբազան պարտքն է պահել ու պահպանել մեր ազգի բաբախող այդ սիրտը, օր օրի այն դարձնել բարեկեցիկ ու գեղեցիկ»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Օրվա խորհրդին նվիրված միջոցառումները նաև շարունակվեցին Երևան քաղաքի պատմության թանգարանում:

 

Այլ հրապարակումներ

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us