Կբացվի Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին, կբացվի Եվա Գևորգյանի՝ Կոնդի գունանկարների ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի 2793-ամյակին:

Երևան քաղաքի պատմության թանգարան