Հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ

«Թանգարանների գիշեր» – 2013թ. ակցիայի շրջանակներում  Երևան քաղաքի պատմության թանգարանի (Արգիշտի 1/1) միջոցառումների շարքում «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո  մայիսի 18-ին ժամը 19:00-21:00 տեղի կունենա հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ:

Այցելուները թանգարանի մուտքի մոտ կհանդիպեն ժամանակաշրջանին բնորոշ հագ ու կապով սանուհիներին, կզրուցեն նրանց հետ՝ տեղեկանալով վերջիններիս դպրոցների ստեղծման պատմությանը և կրթական ծրագրերին, նրանց ուղեկցությամբ կշրջեն թանգարանի սրահներում, կլուսանկարվեն:

Հանդիպման ավարտին կովկասի կրթական վարչության տեսուչի օրինակով գիմնազիստուհիներին կհանձնվեն ավարտական վկայականներ: «Տեսուչի» դերը սիրով հանձն է  առել Երևանի քաղաքապետարանի  հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us