Կյանքից հեռացել է դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը

2013 թ. օգոստոսի 11-ին ԱՄՆ-ում կյանքից հեռացավ իրանահայ ճարտարապետ, Թեհրանի պետական համալսարանի պրոֆեսոր, Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր Ռոստոմ Ոսկանյանը:

Դոկտոր Ռ. Ոսկանյանը ծնվել է 1932 թ., Իրանում, ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը:

1964-1986 թթ. նա ղեկավարել է Թեհրանի պետական համալսարանի ճարտարագիտության բաժանմունքը: Վերջին տարիներին նա ապրում և ստեղծագործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

2012 թ. դոկտոր Ոսկանյանը Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրել էր իրանական և հայկական մշակույթը ներկայացնող 2000-ից ավելի թանգարանային առարկա, որոնք արժանացել են մասնագետների բարձր գնահատականին:

Ռ. Ոսկանյանը թանգարանի լավագույն բարեկամն էր, հայ լավ մարդ, որի կորուստը մեծ հարված էր մեր ժողովրդի համար:

Թանգարանի աշխատակազմն իր ափսոսանքն է հայտնում նրա մահվան կապակցությամբ և ցավակցում է հարազատներին:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us