Ջիմ Թորոսյանը մեր թանգարանի լավագույն բարեկամն էր

Երեկ՝ հունվարի 5-ին, Սուրբ Ծննդյան նախօրեին, կյանքի 87-րդ տարում կյանքից հեռացավ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ:

Ջիմ Թորոսյանը 1972-1981թթ. եղել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Նրա հեղինակությամբ են նախագծվել մի շարք շենք շինություններ, որոնք այսօր մեր քաղաքի յուրօրինակ կոթողերն են. Սրտաբանության ինստիտուտի շենքը, Կասկադ հուշահամալիրը, Հայաստանի 50-ամյակի հուշակոթողը, Կառավարության ընդունելության տունը, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Ժամանակակից արվեստի թանգարանի շենքը (ՀայԱրտ), Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի պատմության թանգարանի հոյակերտ կառույցը, Ալ. Մյասնիկյանի, Ավ. Իսահակյանի , Մ. Նալբանդյանի և Ե.Չարենցի հուշարձանները և մի շարք այլ հասարակակն և բնակելի շենքեր:

Երևան քաղաքի մի շարք մտավորականների, երևանցիների և մեր թանգարանի աշխատակազմի անունից ցավակցում ենք այս հրաշալի անձնավորության ընտանիքին:

Ջիմ Թորոսյանը մեր թանգարանի լավագույն բարեկամն էր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեզանում:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us