Երախտապարտ եմ ճակատագրին, որ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ…

Ջիմ Թորոսյանի մասին այսուհետ ցավով ու ափսոսանքով եմ անցյալ ժամանակով խոսելու, որովհետև մեր հանրությունը կորցրեց ոչ միայն հայ ճարտարապետության հայտնի դեմքերից մեկին, այլև մարդու, ում արժանիքների մասին կարելի է անվերջ ու անվերջ խոսել:

Ջիմ Թորոսյանի հետ առաջին անգամ հանդիպեցի 2002 թվականին Երևանի քաղաքապետարանի նոր շենքի և Երևան քաղաքի պատմության թանգարանի մասնաշենքի նախագծման աշխատանքները նրան հանձնելու առիթով:

Այդ ժամանակվանից նա դարձավ բազում փորձություններ կրած թանգարանի լավագույն բարեկամը և պաշտպանը՝ իր հեղինակությամբ նպաստելով թանգարանի համար էական նշանակություն ունեցող տարբեր խնդիրների լուծմանը:

Մեծանուն ճարտարապետն անչափ աշխատասեր էր, իր հանդեպ պահանջկոտ, ուշադիր դիմացինի հանդեպ, ճանաչում էր շինարարությունում աշխատող բոլոր բանվորներին, տեղյակ էր յուրաքանչյուրի հոգսին, իր անսպառ եռանդով ու նուրբ հումորով ոգևորում էր բոլորին՝ մշտապես ջերմ մթնոլորտ ստեղծելով շուրջը:

Նրա հետ աշխատելն ու շփվելը պարզապես պատիվ էր մեզ համար: Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել աշխատել և շփվել նրա նման մարդու ու մտավորականի հետ: Իսկ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա ձոնը ՝ Երևանի քաղաքապետարանի շենքը, նրա անմահության խորհուրդն է …

Ա. Սարգսյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us