Ամփոփվեցին վիկտորինայի արդյունքները

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես եկավ յուրօրինակ վիկտորինայի նախաձեռնությամբ: Կարևորելով Երևան քաղաքի վերաբերյալ պատմական և փաստագրական գրականության տարածումը և առաջնորդվելով ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) կողմից Թանգարանների միջազգային օրվա այս տարվա «Թանգարանային հավաքածուներն են ստեղծում կապեր» գլխավոր խորագրով՝ թանգարանն իր այցելուներին առաջարկեց մասնակցել վիկտորինային, պատասխանել առաջադրված10-ը հարցերին և ստանալ գիրքը՝ նվեր:

Previous Image
Next Image

Վիկտորինայի հաղթողներն այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանի հյուրն էին: Երևան քաղաքի պատմության թանգարանը, ինչպես և խոստացել էր, վիկտորինայի բոլոր հաղթողներին նվիրեց իր հրատարակած «Երևանի նշանավոր ընտանիքները» գիրքը:

Հաշվի առնելով վիկտորինայում ներկայացված հարցերի նկատմամբ առկա հետաքրքրությունը՝ ստորև ներկայացնում ենք վիկտորինայի հարցերի ճիշտ պատասխանները…

Հարցեր

  1. Ո՞րն է Երևանում հրատարակված առաջին պարբերականը, և որ թվականին է այն հրատարակվել.
    1. Հասկ
    2. Պսակ
    3. Մուրճ
    4. Մեղու
    5. Ազդարար

2. Ո՞վ էր Երևան այցելած առաջին օտարերկրյա ճանապարհորդը, որը կազմել է նաև Երևանի հատակագիծ-գծանկարը.

1. Հենրի Լինչ
2. Ժան Բատիստ Տավերնիե
3. Դյուբուա-դե Մոնպեղոն
4. Ժան Շարդեն
5. Ջոն Ջոնսոն

3. Ո՞վ է եղել Երևանի առաջին քաղաքագլուխը.

1. Հովհաննես Ղորղանյան
2. Բարսեղ Գեղամյան
3. Լևոն Տիգրանյան
4. Արամ Բունիաթյան
5. Իսահակ Մելիք-Աղամալյան

4. Երևանի ո՞ր թաղամասն է թարգմանվում << Կարմիր ներկ անող>>.

1. Մարաշ
2. Արեշ
3. Քանաքեռ
4. Կոնդ
5. Շիլաչի

5. Երևան քաղաքի ո՞ր կառույցի տեղում է գտնվել նախկին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին.

1. <<Մոսկվա>> կինոթատրոնի
2. <<Նաիրի>> կինոթատրոնի
3. Շահումյանի անվան դպրոցի
4. Չարենցի անվան դպրոցի
5. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու

6. Ո՞ր գրողն է հոգևոր աստիճան ստացել Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում.

1. Պերճ Պռոշյանը
2. Վրթանես Փափազյանը
3. Խաչատուր Աբովյանը
4. Մուրացանը
5. Ղազարոս Աղայանը

7. Ո՞ւմ է պատկանել Երևանի քաղաքային դեղատունը.

1. Լազարևին
2. Մադաթովին
3. Բեհբութովին
4. Խորասանովին
5. Շահնազարովին

8. Որ թվականին են առաջին անգամ Երևանում տրվել ռադիոհաղորդումներ.

1. 1922թ.
2. 1926 թ.
3. 1928 թ.
4. 1932 թ.
5. 1956 թ.

9. Ո՞ր թվականին է ավտոմեքենան առաջին անգամ մուտք գործել Երևան.

1. 1913 թ.
2. 1917 թ.
3. 1920 թ.
4. 1924 թ.
5. 1932 թ.

10. Ո՞վ է հիմնադրել Երևանի առաջին տպարանը.

1. Հակոբ Մեղապարտը
2. Ոսկան Երևանցին
3. Սիմեոն Երևանցին
4. Վասակ Պապաջանյանը
5. Զաքարիա Գևորգյանը

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us