Ա. Մելքոնյան.«Հաջողվել է ունենալ քաղա­քամայր Երևանին վայել մշակութային կենտրոն»

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական կոլեկտիվը սրտանց և ջերմորեն շնորհավորում է Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հաստատության 80-ամյա փառապանծ հոբելյանի կապակցութամբ, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հայ մշակույթի բազմահազար ցուցանմուշների պահպանության, ուսումնասիրության և աշխարհին ցուցադրելու, մեր հինավուրց մայրաքաղաքի պատմությունը հավուր պատշաճի ներկայացնելու նվիրական ու պատասխանատու գործում։ Հանրապետության գիտամշակութային հանրությունը քաջատեղյակ է թանգարանի անցած բազմաբեղուն և հարուստ կենսագրությանը։ Ութ տասնամյակների ընթացքում հաստատության անձնակազմի համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է ձեռք բերել, քարտագրել ու թանգարանային ժամանակակից պայմաններում ի պահ դնել ավելի քան 90 հազար եզակի ցուցա­նմուշներ, դրանց մի մասը պատշաճորեն ցուցադրելի դարձնել համաշ­խարհային հասարակայնությանը։ Պատմության ինստիտուտի աշխատակիցները հատկապես գնա­հատում են այն հանգամանքը, որ թանգարանը ոչ միայն զբաղվում է հայ նյութական մշակույթի ցուցադրման, այլև դրա գիտական մշակման ու ուսումնասիրության խնդրով, սերտորեն համագործակցում է հանրապետու­թյան համապատասխան գիտակրթական հաստատությունների, այդ թվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ։ Այդ գործունեության արդյունքում ծնվել են բազմաթիվ աշխատություններ, թանգարանային ուղեցույցներ ու բուկլետներ, կազմակերպվել գիտական մի շարք նստաշրջաններ։ Աոավել քան հատկանշական է տարիներ շարունակ թանգարանի աշ­խատակիցների դրսևորած քաղաքացիական բարձր կեցվածքը, որի շնոր­հիվ, առանց չափազանցության, ոչ միայն հաջողվել է պահպանել թանգա­րանն ու նրա մասնագետների ներուժը, այլև ունենալ թանգարանային գոր­ծի համար միջազգային մակարդակ ունեցող շենքային պայմաններ, քաղա­քամայր Երևանին վայել մշակութային կենտրոն։ Կրկին ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղ­թանքները թանգարանի 80-ամյակի կապակցությամբ ի շահ մեր մշակույթի ու գիտության զարգացման, մեր մայրաքաղաք Երևանի ու ողջ հայրենիքի բարգավաճման։

Աշոտ Մելքոնյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ընթերցել արխիվային տարբերակը
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us