Ավարտվեց «Երևան-3» գիտական նստաշրջանը

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում 2011թ. դեկտեմբերի 13-14-ը տեղի ունեցավ «Երևան-3» գիտական նստաշրջանը, որով ամփոփվեց թանգարանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը:

Previous Image
Next Image

«Երևան-3» գիտաժողովի շրջանակներում քննարկվեցին մայրաքաղաքի հուշարձաններին վիճակին, 21-րդ դարասկզբին Երևանում տեղի ունեցած ժողովրդագրական գործընթացներին, էկոլոգիական, սոցիալական և սանիտարական վիճակով պայմանավորված՝ առողջապահական հիմնախնդիրներին, Երևանի նոր բակերին, գետնանցումների բարելավման ճանապարհներին, Երևանի քաղաքաշինական դիմագծին, պատմության մի շարք ուշագրավ խնդիրներին ու պատմական առանձին իրադարձություններին առնչվող հարցեր, հնչեցին տեսակետներ:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան և բարձրացված հիմնախնդիրների շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի, Հնաբնակ երևանցիների ասոցիացիայի, Երևանի պատմության թանգարանի, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի, Կարեն Դեմիրճյանի թանգարանի,  Հայաստանի պետական մանկավարժական համալսրանի ներկայացուցիչները:
Օրակարգում ընդգրկված շուրջ 20 թեմաների վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու և գիտական բանավեճ ծավալելու հնարավորություն ստացան նստաշրջանի բոլոր մասնակիցները:
Նստաշրջանում ներկայացված զեկուցումների կարևորությունից ելնելով՝ դրանք առանձին հրապարակումներով առաջիկայում պարբերաբար կներկայացնենք մեր ընթերցողներին՝  իբրև ևս մեկ քայլ թանգարանը երևանագիտության կենտրոն դարձնելու ճանապարհին:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us