«Դուք կարողացել եք թանգարանը դարձնել մեր հինավուրց մայրաքաղաքի յուրօրինակ այցեքարտը»

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում ենք թանգարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել թանգարանների դերն ու նշանակությունը։ Դրանք ազգային մշակույթի պահպանման, փոխանցման ու հանրայնացման կարևորագույն կենտրոններ են։ Նման գործառույթ արդեն ութ տասնամյակ շարունակ իրականացնում է նաև Երևան քաղաքի պատմության թանգարանր, որը, չնայած դժվարություններին, բարդություններին, մի քանի տարի տևած դեգերումներին, պահպանել է իր հավատարմությունը հայ մշակույթի պահպանության ու հանրայնացման կարևորագույն գործին։Սիրելի՛ թանգարանցիներ,
Ձեր ջանքերի, անմնացորդ նվիրումի ու նպատակասլացության շնորհիվ դուք կարողացել եք թանգարանր դարձնել մեր հինավուրց մայրաքաղաքի յուրօրինակ այցեքարտը։
Ցանկացած այցելություն թանգարան վերածվում է տոնի, մշակութային կարևոր իրադարձության, քանի որ թանգարանի գեղեցիկ ու մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպված ցուցասրահներում մենք ականատես ենք դառնում մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմության բոլոր էջերին՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։

Գնահատելի է նաև այն ակտիվ գիտական ու հրատարակչական գործունեությունը, որը թանգարանը ծավալել է վերջին տարիներին։ Ձեր բազմաթիվ գրքերն ու գքրույկները, կատալոգներն ու այլ նյութերը համապատասխանում են արդի թանգարանային գործունեությանը ներկայացվող պահանջներին։

Դրանք միաժամանակ ամբողջ աշխարհում Երևանը ներկայացնելու, հայաստանյան հարուստ մշակութային ժառանգությունը քարոզելու կարևոր միջոցներ են։

Թանգարանի կոլեկտիվի հարգելի՛ աշխատակիցներ, Սիրելի՛ Արմինե Խորենի,

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ հոբելյանի առիթով։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ, անմնացորդ նվիրում հայ մշակույթի պահպանության ու քարոզչության կարևոր գործին։

Թող Ձեր ծանր ու պատասխանատու աշխատանքի ուղեկիցը լինեն հաջողությունը, վաստակի գնահատանքը, անձնական երջանկությունն ու երկարակեցությունը։

Էդիկ Գարեգինի Մինասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայկ Գրիգորի Ավետիսյան
Հնագիտության ու ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us