Օ. Ռիժկով. «Անմոռանալի տպավորություններ են մնացել Հայաստանի, նրա ժողովրդի, պատմության և ավանդույթների մասին»

Երևանի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ թանգարանի տնօրինությանն ու աշխատակազմին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության «Գոմելի պալատա-պուրակային համալիր» պետական պատմամշակութային հաստատության գլխավոր տնօրեն Օ. Ռիժկովը:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք մեր ամենաանկեղծ շնորհավորանքները թանգարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Թանգարանի տնօրինությանն ու կոլեկտիվին մաղթում ենք հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, բարեկեցություն և բարգավաճում:
2008թ. փետրվարին Երևան և Երևանի պատմության թանգարան այցելելուց հետո անմոռանալի տպավորություններ են մնացել Հայաստանի, նրա ժողովրդի, պատմության և ավանդույթների մասին: Մենք մշտապես հիշում ենք ձեզ և վստահ ենք, որ տարածությունը և օբյեկտիվ հանգամանքները չեն կարող խոչընդոտ լինել մեր շփումների համար»:

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us