Ա. Վիրաբյան. «Համոզված եմ, որ թանգարանն այսուհետ էլ կընթանա առաջընթացի ուղիով»

Հայաստանի ազգային արխիվի կողմից և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Երևան քաղաքի պատմության թանգարանի կոլեկտիվին՝ թանգարանի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ։

Թանգարանն իր էական տեղն ու դերն ունի քաղաքամայր Երևանի, ապա նաև մեր հանրապետության մշակութային կյանքում իր հազարավոր ցուցանմուշներով ու պատմական նյութերով և վաղուց ևեթ դարձել է Երևանիպատմության ոչ միայն անխոս ու լուռ վկան, այլև նրա զարգացման դինամիկան, նրա պատմության դարերի հևքն ու շունչը արտացոլող լավագույն օջախ։

Հիմնադրվելով մի փոքր անկյունում, անցնելով տարբեր փուլեր, թանգարանը քայլ առ քայլ զարգացել է ու հարստացել հավաքվել ու րնդլայնվել, հանգրվանել տարբեր վայրերում, իր ջատագովների ու նախանձախնդիրների կամքի ու հաստատակամության շնորհիվ ոչ մեկ անգամ հաղթահարել դժվարություններ ու արգելքներ, կարողացել է տոկալ ու հարստանալ: Եվ այսօր թանգարանում հոգատարությամբ են պահպանվում ակնածանք ներշնչող հնագիտական գտածոներից մինչև քաղաքի արդի կյանքը ներկայացնող նյութերը։

Գոհունակությամբ եմ ուզում նշել, որ թանգարանն արդեն գտել է իր արժանավայել ու վերջնական հանգրվանը քաղաքապետարանի հոյակերտ շենքում։

Համոզված եմ, որ թանգարանն այսուհետ էլ կմնա իր անվան ու համբավի արժանի կրողը, կընթանա առաջընթացի ուղիով՝ հանուն մեր քաղաքի մշակույթի զարգացման ու նրա պատմության հավերժացման։

Ա. Վիրաբյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ»
ՊՈԱԿ-ի տնօրեն

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us