Ա. Աղասյան.«Մեզ խորին գոհունակություն է պատճառում այն փաստը, որ թանգարանի գործունեության կարևոր ուղղություններից է գիտական գործունեությունը»

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ջերմորեն շնորհավորում է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրինությանը, գիտական խորհրդին, ողջ կոլեկտիվին նշանակալի ու հիշարժան իրադարձության՝ թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։1931-ին Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկում ստեղծվեց Կոմունալ թանգարանը՝ մ.թ.ա. 782-ին հիմնադրված աշխարհի հնագույն գոյատևող և որոշակի թվագրված մեր քաղաքի մասին պատմող թանգարանը։Հընթացս անցած 80 տարիների թանգարանի ֆոնդերը համալրվեցին հնագիտական, ագգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներով, ավելի քան 90 հազար թանգարանային արժեքները խոսուն վկաներն են մեր 2793-ամյա քաղաքի անցյալի ու ներկայի։
Մեզ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտնականներիս, խորին գոհունակություն է պատճառում այն փաստը, որ թանգարանի գործունեության կարևոր ուղղություններից է գիտական գործունեությունը, այդ են վկայում մեր սիրելի մայրաքաղաքի պատմության հարցերին նվիրված պարբերաբար անցկացվող գիտական նստաշրջանները, որոնց ակտիվորեն մասնակցում են նաև մեր ինստիտուտի գիտաշխատողները։ Իսկ ընդամենը ամիսներ առաջ՝ 2010թ. դեկտեմբերին, հենց այս թանգարանի պատերի ներսում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Արա Դեմիրխանյանի “Северо-восток Еревана в эпоху Арташесидов. Фрагменты материальной и духовной культуры по данным античного поселения в Аван-Ариндже” գրքի շնորհանդեսը։
Մենք բարձր ենք գնահատում սերտ կապերն ու ստեղծագործական համագործակցությունը թանգարանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջև, լիահույս ենք, որ դրանք հետայսու դառնալու են առավել խոր ու բազմակողմանի։
Ուստի թույլ տվեք մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորելով թանգարանի հոբելյանի առթիվ՝ Ձեզ մաղթել ստեղծագործական անսպառ կորով, նորանոր հաջողություններ, բարեկեցություն ու երջանկություն։

Հարգանքներով ու ջերմագին շնորհավորանքներով`
Արարատ Աղասյան
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր,
պրոֆեսոր

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us