Թանգարանների միջազգային օրը անցկացրեք մեզ հետ

29042014111

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում, ռուսական պատվիրակության առաջարկությամբ, Մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր։ 1978 թվականից յուրաքանչյուր տարի այդ օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։

1992թ.-ից սկսած՝ յուրաքանչյուր Թանգարանների միջազգային օր ունի թեմա, և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմային առնչվող միջոցառումները։

1992թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը»:Այս տարի՝ 2014 թվականին, որպես գլխավոր թեմա է ընտրված «Թանգարանային հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» (“Museum collections make connections”).

«Թանգարանների գիշեր»

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, գիշերային միջավայրի ներքո ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, որոնք սովորաբար այդքան էլ հայտնի չեն: Մի ամբողջ օր երեկոյից մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուներին առաջարկում են բազմապիսի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության մեջ:

«Երևանի նշանավոր ընտանքիները. սերունդների կապը»

Մայիսի 17, Ժամը 15:00

Թանգարանի ճեմասրահում ցուցահանդես նշանավոր երևանցիների անձնական իրերով և խորհրդանշական տոհմածառով ինտերակտիվ ծրագիր այցելուների համար:

«Գարնանային մոտիվներ»

Մայիսի 17, ժամը 18:00

Երևան քաղաքի պատմության թանգարանի և ստեղծագործող հայ նկարչուհիների համատեղ ցուցահանդեսը տեղի կունենա թանգարանի առաջին հարկի ցուցասրահում:
Համերգ՝ Violin Revolution խմբի կատարմաբ:

«Հին Երևանի անցուդարձը» 3D պրոեկցիա-մափինգ անիմացիա, XIX դարավերջը XX դարասկիզբը ներկայացնող քաղաքի մանրակերտի վրա

Մայիսի 17, ժամը 20:30

Երևան քաղաքի պատմության թանգարան, մշտական ցուցադրություն, 2-րդ հարկ, Արգիշտի1/1: Հեռ. 56-81-85

«Հին Երևանի անցուդարձը» խորագրով 3Դ պրեոկացիա

Մայիսի 17, ժամը 21:00

«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, ս/թ մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Հին Երևանի անցուդարձը» խորագրով 3Դ պրեոկացիան (3D Projection mapping):

Մանրակերտը կենդանություն կստանա ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների՝ «Full HD» պրոյեկտորների միջոցով: Քաղաքը կսկսի ապրել իր առօրյա ռիթմով՝ փողոցներում կշրջեն կառքեր, ավտոմեքենաներ, կաշխուժանա Անգլիական այգին, Երևանի պատմական բերդը, Ղանթարի շուկան իր քարավանատներով, կլսվեն հին եկեղեցիների զանգերի ղողանջները և այլն…

«Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» Երևան քաղաքի պատմության թանգարան, մշտական ցուցադրություն, 3-րդ հարկ:

«Վիրտուալ զբոսանք նոր Երևանում»

Մայիսի 17, ժամը 21:00

«Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում, ս/թ մայիսի 17-ին՝ ժամը 21:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում առաջին անգամ կներկայացվի «Վիրտուալ զբոսանք նոր Երևանում» խորագրով միջոցառումը: Թանգարանը, համագործակցելով նորագույն տեխնոլոգիաների առաջատար հայկական «Լոկատոր» ընկերության հետ, կներկայացնի ժամանակակից Երևանի շենքերի ու կառույցների եռաչափ (3D) տարբերակը:

Այսուհետ թանգարանի այցելուները կկարողանան վիրտուալ շրջայց կատարել դեպի քաղաքի տեսարժան վայրերը, ուսումնասիրել շենքերը, քաղաքի հատակագիծը՝ առցանց տարբերակով հենց թանգարանից: Այն առավել օգտակար կլինի զբոսաշրջիկների համար, ովքեր պլանավորում են իրենց այցելությունը քաղաքում: Բացի վիրտուալ զբոսանքի հնարավորությունից, Երևան քաղաքի պատմության թանգարանին նոր շունչ կհաղորդի նաև «Լոկատոր» ընկերության կողմից պատրաստված Երևանի բյուրեղյա մակետը:

Թանգարանը բաց կլինի նաև մայիսի 18-ին՝ մինչև ժամը 17:30-ը: 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us