Հ. Մուսայելյան. «Ճանաչենք, սիրենք և պահպանենք այս թանգարանը»

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 80-ամյակի առթիվ։Թանգարանն արդեն ութ տասնամյակ է՝ մեզ է ներկայացնում Երևան քաղաքն՝ իր պատմությամբ, հարուստ անցյալով ու խոստումնալից ապագայով։ Մշակութային մեծ արժեք ներկայացնող նմուշները պատմում են հազարամյակների մի պատմություն՝ սկսած վաղնջական ժամանակներից։ Այստեղ պահպանվում են բազմաթիվ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք հետաքրքրական են թե՛ մեր համաքաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։
Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ բազմակողմանիորեն ներկայացնում են քաղաքի հոգևոր և նյութական մշակութային կոլորիտը։
«Ապագա չունի պատմությունը չհիշող ազգը» ասացվածքը բազմիցս է ապացուցել իր ճշմարտացիությունր: Ուրեմն ճանաչենք, սիրենք և պահպանենք այս թանգարանը, որտեղ ծանոթանում ենք ոչ միայն հայաստանցիների, այլ ողջ աշխարհում սփռված հայության մայրաքաղաք Երևանի հետ։

Սիրով և անկեղծ բարեմաղթանքներով՝
Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us