Ներկայացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի 2013թ հաշվետվությունը

1220131011

2013թ. Երևան քաղաքի պատմության թանգարանի նախաձեռնությամբ և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են հետևյալ ժամանակավոր ցուցահանդեսները…

– 2013թ. հունվարի 8-ից մարտի 30-ը տեղի ունեցավ Գոհար Բաղրամյանի գեղանկարների ցուցահանդեսը: Այն կրում էր «Սիրո մտորումներ» խորագիրը և նվիրված էր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին:

250120130

– 2013թ. փետրվարի 2-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում անցկացվեց «Հանուն Աստծո» խորագրով ցուցահանդեսը, որն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ համատեղ:

1503132– Գիրք նվիրելու օրվա առթիվ 2013 փետրվարի 19-ին թանգարանի նախասրահում բացվեց Մանկական գրքի ցուցահանդես:

– 2013 թ. մարտի 15-ից 30-ը տեղի ունեցած Մհեր Շահինյանի գեղանկարների առաջին անհատական ցուցահանդեսում ցուցադրվեց հեղինակի 51 աշխատանք:

– Իր խորհրդով և ներկայացված ստեղծագործությունների բովանդակային առանձնահատկությամբ ուշագրավ էր նաև 2013թ. ապրիլի 5-ից 23-ը անցկացված Նարգիզ Փաշայանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Տոն, որը մեզ հետ է» խորագիրը և նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին:

-«Երևանը գրքի մայրաքաղաք» միջոցառումների փակման արարողության շրջանակներում 2013թ. ապրիլի 21-ին բացվեց հնատիպ գրքի ցուցահանդես:

1-(24)

-Թանգարանների միջազգային օրվան էին նվիրված «Թանգարանները ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով միջոցառման շրջանակներում 2013թ. մայիսի 18-ին անցկացված Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» գիրք-ալբոմի նկարների ցուցահանդեսը և գրքի շնորհանդեսը:

010620134

– 2013թ. մայիսի 29-ին թանգարանի այցելուներին յուրօրինակ անակնակալ մատուցեցին Մանկական գեղագիտական կենտրոնի սաներն իրենց ստեղծագործությունների ցուցահանդեսով:

– 2013թ. սեպտեմբերի 13-ին թանգարանի ճեմասրահում բացվեց Կամո Սահակյանի (Կամսար) անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր եղեգնաձորյան բնաշխարհի նրբերանգներով շուրջ 45 աշխատանք:

yhm210913– 2013թ. սեպտեմբերի 19-20-ը Գյումրիում անցկացվեց ԱՊՀ երկրների միջազգային առաջին ցուցահանդեսը և «Արտ-Էքսպո»-ն: Երևան քաղաքի պատմության թանգարանն այս տոնախմբություններին մասնակից էր հին Երևանի լուսանկարների և աֆիշաների ցուցադրությամբ: «Վիրտուալ զբոսանք հին Երևանում» յուրօրինակ խորագրի ներքո ներկայացված էր ինտերակտիվ գրատախտակ «Ձեր մաղթանքը Երևան քաղաքին», որտեղ գյումրեցիներն ակտիվորեն մի քանի բառով իրենց լավագույն և ջերմ բարեմաղթանքներն էին գրառում Երևան քաղաքին:

– ՀՀ Մշակույթի նախարարության կողմից «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում 2013թ. սեպտեմբերի 21-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի /«Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում կազմակերպվեց «ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից» լուսանկարների ցուցահանդեսը:

– ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սևծովյան տարածաշրջանի արդյունաբերական զարգացմանը նվիրված Հայաստանի, Ռումինիայի և Հյուսիսային Հունաստանի արդյունաբերության պատմության ուսումնասիրությունների վրա հիմնված արտագնա միջազգային «Արդյունաբերությունը և քաղաքը » ցուցահանդեսը, Հունաստանում /հունիս-օգոստոս/, Հայաստանում/նոյեմբերի-դեկտեմբեր/, Ռումինիայում /հունվար-մարտ/ որտեղ թանգարանը հանդես է եկել որպես փորձագետ` տրամադրելով ուղեկցող նյութեր /լուսանկարներ, փաստաթղթեր, քարտեզներ և այլն/ և գիտահանրամատչելի տեքստեր: Ցուցահանդեսի շրջանակում հրատարակվել է նաև «Արդյունաբերության զարգացումը Սևծովյան տարածաշրջանում օրինակներ Հունաստանից, Ռումինիայից և Հայաստանից» երկլեզու կատալոգը և վերջինիս տեսասկավառակը:

– 2013թ. հոկտեմբերի 10-ին «Մեգերյան կարպետ» ՓԲԸ-ի հետ համատեղ բացվեց «Հայկական գորգարվեստի ավանդույթները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Երևանի հիմնադրման 2795-ամյակին, ընտրվել է գորգի թեման՝ ինչն այս տարի հանրապետության մշակութային գերակա ծրագրերից է: Ցուցահանդեսի շրջանակներում թանգարանում գործվել է 2 գորգ, որոնք նվիրվելու են քաղաքապետարանին և թանգարանին:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us