Երեւանի պատմության թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին

Երեւանի պատմության 80-ամյա թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, մեկնարկը կտրվի հանդիսավոր հավաքով’ նվիրված թանգարանի 80-ամյա պատմությանը…

Երեւանի պատմության 80-ամյա թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, մեկնարկը կտրվի հանդիսավոր հավաքով’ նվիրված թանգարանի 80-ամյա պատմությանը: Հավաքի ընթացքում կլինեն պաշտոնական ելույթներ, կներկայացվի թանգարանի գործունեության մասին պատմող ֆիլմ: Այնուհետեւ նախատեսվում է բացել ցուցահանդես’ «Երեւանը հայ կերպարվեստում» խորագրով: Հանրությանը կներկայացվեն հայ գեղանկարիչների’ Երեւանն արտացոլող 100-ից ավելի կտավներ:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի երկրորդ կեսին: Նախատեսվում է անցկացնել գիտական նստաշրջան եւ հրատարակել «Երեւան-3» խորագրով գիտական հոդվածների ժողովածուն’ նվիրված Երեւանի պատմության տարբեր հիմնահարցերին: Գիտական հոդվածների թեմաները վերաբերում են Երեւանի պատմության բաց էջերին, որոնք մինչ այժմ չեն ուսումնասիրվել: Գիտական նստաշրջանին կմասնակցեն տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, թանգարանների, բուհերի ներկայացուցիչներ: Նախատեսվում է հրատարակել «Երեւան» խորագրով նոթատետր:

Հրապարակումն ամբողջությամբ տես սկզբնաղբյուր կայքում:

«Արմենպրես»
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us