«Էրեբունի-Երևանը» բոլոր երևանցիներիս սրտում է

«Էրեբունի-Երևան 2796»-ին ընդառաջ ֆեյսբուքյան հարցազրույց Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ։

– Տիկին Սարգսյան, ի՞նչ է Երևանը Ձեզ համար։
– Ինչպես յուրաքանչյուր մարդ կապված է իր ծննդավայրին, այնպես էլ ես եմ կապված Երևանին և ինձ համարում եմ իմ քաղաքի անբաժանելի մասնիկը։ Եվ իզուր չէ, որ մարդն իր հասուն տարիքում ձգտում է դեպի իր ծննդավայրը։ Երևանն իմ ծննդավայրն է։ Իսկ ծննդավայր բառի փակագծերը չեն բացում, քանի որ այդ բառի հետ կապված են մարդու ամենանվիրական զգացումները։

-Ո՞րն է Երևանում Ձեր ամենասիրելի անկյունը։
– Իմ կարծիքով ուսանողական տարիները մարդու երիտասարդության, երազանքների լավագույն տարիներն են, և երբ ես ուսանող էի, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում էր գտնվում պատմության ֆակուլտետը, որտեղ սովորել եմ։ Այդ պատճառով, որպես Երևանի իմ ամենասիրելի անկյուն, ուզում եմ առանձնացնել Երևանի պետական համալսարանի շենքը և դրա հարակից տարածքը։

-Սիրո՞ւմ եք «Էրեբունի-Երևանի» տոնակատարության օրը:
-Շատ եմ սիրում Երևանի ծննդյան օրը, և որպես տոնի անմիջական մասնակից, մեր թանգարանը փորձում է միշտ յուրահատուկ միջոցառմամբ հանդես գալ տոնակատարության ժամանակ։
«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը բոլոր երևանցիներիս սրտում է։ Ես վստահ եմ, որ բոլորն անհամբեր սպասում են տոնական միջոցառումների մեկնարկին, և յուրաքանչյուրն արդեն ունի նախընտրած միջոցառումը, որին կմասնակցի տոնական օրվա ընթացքում։

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us