Հրավիրում ենք «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը հրավիրում են Ձեզ ներկա գտնվելու Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Ցուցադրությունում ընդգրկված է այդ ժամանակաշրջանի իրադարձություններն արտացոլող հարուստ փաստավավերագրական նյութ, ինչպես նաև արևմտահայության ամենօրյա կենցաղին ու գործունեությանն առնչվող հազվագյուտ ցուցանմուշներ, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ:
Ցուցահանդեսը թանգարանի այցելուների համար բաց կլինի ուղիղ մեկ տարի: