Անմոռուկի հսկա մակետ՝ Երեւանի քաղաքապետարանում

472x265

a1plus.am կայքը գրում է. «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր:

Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն էր՝ փախստականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ 30 մեծ պաստառներով հանրությանն են ներկայացվել դեռևս անծանոթ այնպիսի լուսանկարներ, որոնք ժամանակի համահունչ գույներով հնարավորություն են տալիս ճանաչելու 20-րդ դարասկզբի Երևանն իր կառույցներով, դրանց դերն ու նշանակությունն այն ժամանակ և ներկայում»…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում…

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us