Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումների շարքը լինելու է շարունակական

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին անդրադարձել է նաև «1in.am» կայքը:

Կայքը մասնավորապես նշում է. «Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, առանձնակի կարևորելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումները, ընդգծել է, որ դրանց շարքը լինելու է շարունակական:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, որը գործում է պետական հանձնաժողովին զուգահեռ, իրականացնում է իր բազմապիսի միջոցառումները, որոնցից մեկն էլ քաղաքապետարանի ճեմասրահում բացված այս ցուցահանդեսն է: Ներկայացված են Երևանի պատմության թանգարանում պահվող բազմաթիվ ֆոնդային ցուցանմուշներ, ցուցադրության ենթակա առականեր, որոնք մշտապես չէ, որ ցուցադրվում են, և այս ցուցահանդեսն այդ առմով նաև բացառիկ է: Այստեղ, ցուցապաստառների վրա, խորագրերի ներքո կտեսնեք գրված պահանջատիրության տարրեր, որոնք ևս շատ կարևոր են: Ցուցադրությունների շարքում առանձնահատուկ է նաև այն սնդուկը, որի մեջ առկա են Էրգրից մազապուրծ գաղթած մեր հայրենակիցներից շատերի տների բանալիները, որոնցով մի օր մենք բացելու ենք նրանց այսօր փակ այդ տները», – ընդգծել է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Միջոցառման ընթացքում ճեմասրահի տարբեր հատվածներում ելույթ են ունեցել Աննա Մայիլյանը, Ձայնի պահպանման երգչախումբը և Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կամերային նվագախումբը: Երկու էկրաններին ցուցադրվել են օրվա խորհրդին համապատասխան թեմատիկ ֆիլմեր»…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում…

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us