«Թանգարանային գիշեր-2015»-ի միջոցառումները նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

16052015

Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը մայիսի 16-ին սիրով հրավիրում է ներկա գտնվելու «Թանգարանային գիշեր-2015» ծրագրի շրջանակներում թանգարանում անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում մայիսի 16-ին ժամը  11:00 -24:00 «Հիշում եմ և պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է՝ գաղթականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:

Նույն օրը՝ ժամը 20:00, տեղի կունենա Ցեղասպանությունը վերապրած կիլիկիացի Զարմինե Վասիլյանի հուշերին նվիրված գրքի շնորհանդեսը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us