Երևանի պատմության թանգարանը միացավ «Թանգարանների գիշեր-2015» մշակութային համաեվրոպական ակցիային

160520156

Երևան քաղաքի պատմության թանգարանը, ինչպես և Հայաստանի մյուս բոլոր 109 թանգարանները, մայիսի 16–ին միացավ «Թանգարանների գիշեր – 2015» մշակութային համաեվրոպական ակցիային:

Ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված նույնատեսակ միջոցառումների, այս անգամ Երևան քաղաքի պատմության թանգարանի «Թանգարանային գիշեր – 2015»-ի միջոցառումները նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թանգարանում անցկացված միջոցառումներին ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, մեծաթիվ երևանցիներ, զբոսաշրջիկներ:

Previous Image
Next Image

«Թանգարաններ. Հիշողության վկաներ» խորագիրը կրող միջոցառման շրջանակում մայիսի 16-ին ժամը  11:00-ից մինչև ուշ գիշեր, թանգարանը այցելուներին ներկայացավ «Հիշում եմ և պահանջում. վերածնունդ» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացված է 1915 թվականին թվականին նախորդող և հաջորդող ժամանակաշրջանների Երևանը՝ գաղթականներին ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:

Սակայն օրը չխորհրդավորվեց միայն ցուցահանդեսով. մայիսի 16-ին մինչև ուշ գիշեր թանգարանի այցելուների առջև բաց էին նաև թանգարանի բոլոր ցուցասրահները, որոնցում նրանք հնարավորություն ունեցան Երևանի անցյալի ու ներկայի համապատկերների խտացված արտահայտությամբ հաղորդակցվել համայն հայության մայրաքաղաքի պատմության ու ներկայի բացառիկ դրվագներին: Իսկ «Վասպուրիկ» խամաճիկների խմբի սաները թանգարանի մանկահասակ այցելուներին ներկայացան յուրօրինակ բեմադրությամբ:

Տարվա խորհրդին համահունչ՝ ժամը 20:00-ին, չնայած ուշ ժամին, թանգարանի մարդաշատ սրահում տեղի ունեցավ Ցեղասպանությունը վերապրած կիլիկիացի Զարմինե Վասիլյանի հուշերին նվիրված գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է Կիլիկիայում ծնված Զարմինե Վասիլյանի մենագրությունը: Այն ինքնակենսագրական է՝ 1930-ական թվականներից մինչև մեր օրերը: Գրքում ներկայացված են պատմական փաստեր Կիլիկիայի հայ բնակչության, սովորույթների և նրան պարտադրված գաղթի մասին:

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us