«Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական հավելվածը՝ երեխաների համար

161020151

«Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության անակնկալները երեխաների համար շարունակվում են՝ ճանաչողական հավելվածով։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի 50 սաներ քաղաքապետարանի հրավերով այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան։

Previous Image
Next Image

Նրանք շրջել են թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ունկնդրել ցուցադրության մասին պատմական ակնարկները և մասնակցել «Վիրտուալ զբոսանք հին Երևանում» խաղ-էքսկուրսիային:
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական նշված միջոցառումներով սոցիալական տարբեր խմբերի շուրջ 400 երեխաներ համալրելու են մայրաքաղաքի մասին իրենց գիտելիքները՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի և Երևան քաղաքի պատմության թանգարան այցելելու շնորհիվ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us