Բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդեսը (Տեսանյութ)

1111201431

Երևան քաղաքի պատմության թանգարանում նոյեմբերի 11-ին բացվեց «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է տիկնիկային պատմությունների միջոցով տիկնիկը ներկայացնել որպես բազմաժանրային, բազմաբնույթ մշակութային երևույթ, որը «ներխուժել» է կյանքի գրեթե բոլոր ոլորտներ:

Ցուցահանդեսում տիկնիկը ներկայացված է որպես բազմաժանր, բազմաբնույթ մշակութային երևույթ։

Ուշագրավ է, որ ցուցահանդեսում առաջին անգամ գեղարվեստական արժեք ունեցող հեղինակային ձեռակերտ տիկնիկների հետ մեկտեղ ներկայացվում են խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք արդեն իսկ դարձել են մի քանի սերունդների հուզիչ հիշողությունների վկան:

Previous Image
Next Image

«Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ հեղինակային տիկնիկներ թանգարանի և անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երևանցիները։

Ցուցադրված տիկնիկների մեջ իրենց «տարիքով» առանձնանում են ազգությամբ հայ Սոֆյա Ախշարումովայի պատրաստած տիկնիկները (ԵՔՊԹ-ի հավաքածու), որոնք գրեթե 100 տարեկան են, ինչպես նաև 1900-ական թվականների գերմանական «Արմանդ Մարսել» ֆիրմայի ճենապակյա տիկնիկը:

«Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսի յուրաքանչյուր տիկնիկ ունի իր կյանքի պատմությունը, որով կկիսվի այցելուի հետ, չէ՞ որ, «երբ տիկնիկի մեջ հոգի է իջնում, նա դադարում է տիկնիկ լինելուց, շունչ առնելով խոսում է, պատմում, տխրում, ծիծաղում և նույնիսկ հեգնում»…

Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ. փետրվարի 11-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us