«Ոչ միայն հպարտանում, այլև հարգանքով նշում ենք մի հոբելյան, որը համայն հայության հպարտության ու պարծանքի ամփոփիչն է, գրավոր ու բանավոր վկայականը մեր ով լինելու ու այսօրվա մասին»

Այսօր նշվում է Երնանի պատմագրությունը՝ անցյալն ու ներկան իր պատերի ներքո ամփոփող Երևանի պատմության թանգարանի 80-ամյակը։ Թանգարան, որ պատմում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի մասին։ Մենք գիտենք, որ Երևանի պատմության թանգարանում այսօր պահվում է ավելի քան 90 հազար առարկա՝ հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի հնագույն ժամանակներից մինչն մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Այն հավաքագրում, ուսումնասիրում և ցուցադրում է Երևանի պատմությունը լուսաբանող ամենատարբեր առարկաները։ Թանգարանի գիտական խորհրդում են գործել բոլոր ժամանակների երևելիներից, խոշորագույն մտավորականներ ու արվեստագետներ Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորոմանյանը, Մարտիրոս Սարյանը և այլք։ Արժանի լինենք նրանց ավանդներին …

Այսօր՝ նորօրյա պատմության քառուղիներում, սիրով, բոլորս միասին ոչ միայն հպարտանում, այլև հարգանքով նշում ենք մի հոբելյան, որը միևնույն ժամանակ բոլորիս՝ մայրաքաղաքի բնակիչներիս ու ինչու ոչ՝ համայն հայության հպարտության ու պարծանքի ամփոփիչն է, գրավոր ու բանավոր վկայականը մեր ով լինելու ու… այսօրվա մասին։

Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ Տուրիզմի հայկական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու ուսանողության անունից սրտանց շնորհավորում ենք 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ հուսով ու հավատով լի համոզված ենք, որ այն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի մատաղ սերնդի, ուսանող – երիտասարդության դաստիարակման, ավանդույթների փոխանցման ու զարգացման գործում։ Մենք մշտապես ուշադիր ու ունկնդիր ենք Ձեր խորհուրդներին ու երևանյան լավ ու բարի սովորույթներից չշեղվելու պատգամներին և վստահ, որ մշտապես կարող ենք լինել լավ գործընկերներ։

Հարգանքներով՝
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր
Ռոբերտ Մինասյան
30. 06. 2011

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us