Իր տեսակով բացառիկ ցուցադրությանը ներկայացվել են շուրջ 50 գործեր՝ արծաթյա և ոսկյա զարդեր, նաև գեղանկարներ: Հիմնական՝ «Արատտա» հավաքածուն պատմական Հայաստանի տարբեր քաղաքները խորհրդանշող զարդերն են, որոնք ստեղծվել են շուրջ 10 տարվա ընթացքում և որպես արվեստի գործեր բարձր են գնահատվել աշխարհի տարբեր երկրներում:
Բացման հանդիսավոր արարողությանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կարևորել է ժամանակակից ստեղծագործողների` իրենց մեջ հնադարյա պատմություն ամփոփող զարդարվեստը հանրությանը ներկացնելն ու դրանք մեզանում կիրառելի դարձնելու ջանքերը:
Հայտնելով մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում իր լուման ներդնելու մեծ ցանկության մասին՝ Նուռը հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցութունը կշարունակվի և առաջիկայում ևս կլինեն նոր ու հետաքրքիր նախագծեր: Խոսելով ցուցադրության մասին՝ Նուռը նշել է, որ այն նվիրում է բոլոր կանանց՝ ՈՒՀԻ-ներին, համոզված լինելով, որ իր աշխատանքները կոգևորեն կանանց և երևանյան ու հայկական մշակույթը նորովի կներկայացվի:
Այցելուները, որոնց թվում ոչ միայն երևանուհիներ և հայուհիներ էին, հիացմունքով են հեռացել ցուցադրությունից՝ ցանկություն հայտնելով ավելի լավ ծանոթանալու հայկական մշակույթին: Ցուցադրության հավաքածու են ընդգրկվել նաև դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ ստեղծված հարսանեկան կերպարային զգեստները: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, որոշ աշխատանքներ հնարավոր կլինի նաև ձեռք բերել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի:
1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր...