Երևանի պատմության թանգարանում բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում  հուլիսի 26-ին բացվել է Մարիամ Ղարիբյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Վերադարձ» խորագիրը: Ներկայացված են Այնթապի հայտնի ասեղնագործական դպրոցը, ինչպես նաև արդի դիզայներական մոտեցումներով շուրջ 25 աշխատանք:

Previous Image
Next Image

Նկարչուհի, ասեղնագործող, հագուստի ձևավորող Մարիամ Ղարիբյանը ծնվել է Երևանում: Դպրոցական տարիներին հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտական դաստիարակության կենտրոն:

Հայկական ավանդական ասեղնագործությունը նա օգտագործում է նաև ժամանակակից զգեստների ձևավորման մեջ՝ ստեղծելով հնի և նորի յուրահատուկ համադրություն: Դրանք ցուցադրվել են Չեխիայում, Հայաստանում և ԱՄՆ-ում:

Նրա գեղանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր ցուցասրահներում, ինչպես նաև տեղ են գտել մասնավոր հավաքածուներում:

Ցանկացած աշխատանք ստեղծելիս Մարիամը մշտապես ներկայացնում է հայկական հետքը:

Վերջին 22 տարիներին Մարիամն ապրել և ստեղծագործել է Չեխիայում: 2016թ. վերադարձել է Հայաստան:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us