«Խաչքարերի պատմությունը՝ Օսակայի Ազգային ազգաբանության թանգարանում

14446051_1139778886092837_5829555842533730783_n

Ճապոնիայի Օսակա քաղաքի Ազգային ազգաբանության թանգարանում սեպտեմբերի 29-ին բացվել է «Խաչքարերի պատմությունը – Հայկական Խաչը և Քարը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Ցուցահանդեսի համադրման աշխատանքներն իրականացվել են Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն, թանգարանագետ Գևորգ Օրբելյանի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Previous Image
Next Image

Ցուցահանդեսում ներկայացված են փայտե և քարե խաչքարեր, հայկական զարդանախշ ափսեներ՝ Ազգաբանության թանգարանի հավաքածուից, ինչպես նաև հատուկ բերված Հայաստանից։ Ներկայացված է նաև մեծ մյուռոնաման՝ Հալեպի հայկական եկեղեցուց: Ցուցադրության մաս են կազմում Նորադուզի խաչքարերի չորս կրկնօրինակներ, որոնք ստեղծվել են պրոֆեսոր Կունիտո Նագաոկայի կողմից։

Ներկայացված ցուցանմուշները յուրօրինակ ձևով պատմում են հայ ժողովրդի և Հայաստանի քրիստոնեական պատմության, հայկական համայնքներում խաչքարի արվեստի ձևավորման, զարգացման ու տարածման մասին:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը, Ազգային Ազգաբանության թանգարանի տնօրեն Կենիչի Սուդոն, սույն թանգարանի պրոֆեսոր Միցուհիրո Շինմենը, Կիոտո Սեյկա Համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կունիտո Նագաոկան և թանգարանագետ Գևորգ Օրբելյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 11-ը:

Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us