Երևանի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետարանի,  Երևան քաղաքի պատմության թանգարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկայացվեց չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական  ցուցահանդեսը:

Previous Image
Next Image

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը,  Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ, թանգարանի այցելուներ:

Ցուցահանդեսում ներկայացված են Կարել Զեմանի գրաֆիկական աշխատանքները և նրա ձևավորմամբ պատրաստված մեդալներն ու մետաղադրամները:

Կարել Զեմանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 7-ին Չեխիայի Հանրապետության Բրնո քաղաքում, սովորել է 1965-70թթ. Բրնոյի արվեստների և արհեստների քոլեջում, 1970-76թթ. Պրահայի  արվեստների, ճարտարապետության և դիզայնի ակադեմիայում, 1984-85թթ. փորձառություն է անցկացրել Գերմանիայի  Գուտենբերգ քաղաքի  Մայնցի թանգարանում:

Իր ստեղծագործությունների համար տարբեր երկրներում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Սլովակիայում, Չեխիայում և այլն:
Նկարիչը երկու գրքի հեղինակ է, նկարազարդել է այլ գրողների հարյուրավոր գրքեր:

Կ. Զեմանի հետաքրքրությունների շրջանակը պատմությունն է, մասնավորապես, Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանը: Հեղինակ է փոստային դրոշմանիշների:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us