Հանդիսություն՝ նվիրված Երևանի պատմության թանգարանի 85 և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» 15-ամյակին

14910372_1178569812213744_7522348612482106182_n

Նոյեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի կունենա հանդիսավոր արարողություն՝ նվիրված Երևան քաղաքի պատմության թանգարանի 85 և «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» 15-ամյակին:

Միջոցառման ժամանակ կներկայացվեն երկու թանգարանների գործունեության մասին ֆիլմեր, տեղի կունենա Երևանի պատմության հիմնահարցերին նվիրված «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը, կկատարվի պարգևատրման արարողություն:

«Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ը, որպես կազմակերպություն, իր պատմության մեջ առաջին անգամ  կպարգևատրվի «Երևանի զինանշան» հուշամեդալով, որը կդառնա թանգարանի 95.660-րդ ցուցանմուշը՝ գրանցվելով Մուտքի մատյանում և անմիջապես տեղ գտնելով մշտական ցուցադրությունում:

«Կարեն Դեմիրճյանի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահագն Մամյանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Միջոցառմանը ներկա կլինեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտների տնօրեններ Աշոտ Մելքոնյանը, Պավել Ավետիսյանը, Արարատ Աղասյանը, գիտնականներ, մշակույթի գործիչներ և, իհարկե, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարանների (Երևանի պատմության, Կարեն Դեմիրճյանի, «Էրեբունի» արգելոց թանգարանի, Ժամանակակից արվեստի և Ֆրիտյոֆ Նանսենի) աշխատակիցները:

Նույն օրը Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա գիտական նստաշրջան, որին մասնակցում են զեկուցողներ տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, թանգարաններից: Զեկուցումներով հանդես կգան անհատներ Մոսկվայից և Ֆրանսիայից:

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի նաև նոյեմբերի 10-ին:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Այլ հրապարակումներ
prev next
  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us